
Փաշինյանի երթը կառավարության շենքից (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքից դուրս եկավ և երթով անցավ Երևանի կենտրոնով։ Երթն անցավ նաև Ազատության հրապարակի մոտով, որտեղ հավաքված էին ընդդիմության հրավիրած հավաքի մասնակից քաղաքացիները։ Իրավիճակը լարված էր, բայց լուրջ բախումներ այդ պահին տեղի չունեցան․ ոստիկանությունը փորձում էր երկու կողմերի բախումը կանխել՝ արհեստական պատ կազմելով նրանց միջև, որոնք միմյանց ուղղությամբ վանկարկում էին։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում 16:00-ին մեկնարկող հանրահավաքի մասին։ Ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաք են անում Ազատության հրապարակում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել