HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանում առկա քաղաքական լարվածությունը լուծել խաղաղ ճանապարհով

Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանում առկա իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Այդ մասին նշվում է հինգշաբթի՝ փետրվարի 25-ին ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։ Ըստ հայտարարության՝ Եվրամիությունը կոչ է անում առկա իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ 

«Եվրամիությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը։ Մենք բոլոր խաղացողներին հանդարտության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խորհրդարանական ժողովրդավարության պահանջներին համապատասխան։ Համաձայն Հայաստանի սահմանադրության՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն և պետք է մնան քաղաքացիական իշխանության վերահսկողության տակ»,- նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հույս է հայտնել, որ ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը Հայաստանի համար միակ ճանապարհն է՝ վերացնելու այն խնդիրները, որոնց բախվել է երկիրը։

Լուսանկարը՝ Եվրախորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter