HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել վարչապետի աշխատակազմը։

Երկու երկրների ղեկավարները, ըստ հաղորդագրության, քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- նշված է վարչապետի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պաշտոնական Մոսկվայի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է Հայաստանի իշխանություններին հայտնված աջակցության վերաբերյալ նախադասությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter