HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ. «Իսկանդեր» համալիրները չեն կիրառվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ

«Իսկանդեր» հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։

Ինչպես ընդգծել են Ռուսաստանի ՊՆ-ում, հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ զինված ուժերի պահեստներում։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդդել»,- հավելել է ՌԴ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համալիրները կրակելուց հետո կա’մ չէին պայթել, կա’մ էլ պայթել էին 10 %-ով։ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ Александр Щербак/ТАСС

Մեկնաբանություններ (2)

George
Nikol Pashinyan is an expert in YELLOW-JOURNALISM! So, I don't expect anything else than lies, deceptions, misinformation, etc. from this coward traitor!
Կարեն
Հիմա ո՞վ է խաբում: Մովսես Հակոբյա՞նը երբ ասում է թե Իսկանդերը կիրառվել է: Թե՞ Ռուսաստանը` ասելով որ Իսկանդերը չի կիրառվել: https://www.youtube.com/watch?v=V6DdJu2RmWY Էս մեր զինվորականները պատերազմի ընթացքում կառավարությանն ու մարդկանց ե՞ն խաբել թե ոնց են կռվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter