
Կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք, ընդհանուր՝ 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում: Երեկ կատարվել է 3947 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 181 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 4 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել