HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանում պահպանել ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրության դրույթները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ շվեդ Բորիանա Օբերգը և ֆինն Կիմո Կիլյունեն ուրբաթ օրը՝ փետրվարի 26-ին, կոչ են արել Հայաստանում պահպանել ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրության դրույթները։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով համազեկուցողների տարածած հայտարարությանը։ 

«Մենք խիստ մտահոգված են Հայաստանում վերջին իրադարձություններով։ Մասնավորապես, մենք կարծում ենք, որ հինգշաբթի օրը Զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած հայտարարությունն անթույլատրելի է, որով կոչ է արվում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը հրաժարական տալ»,- ընդգծել են ԵԽԽՎ ներկայացուցիչները։

Նրանք քաղաքական բոլոր ուժերին և պետական ինստիտուտներին կոչ են արել հետևել ժողովրդավարական սկզբունքներին և ՀՀ Սահմանադրության դրույթներին, ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակի սրումը կանխելու համար։ «Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության դժվարին փուլերից մեկով և երկիրը, ավելի քան երբևէ, կարիք ունի հանգստության, զսպվածության, իմաստության, ինչպես նաև բոլոր կողմերի ամբողջական աջակցության, որը հնարավորություն կտա ժողովրդավարական դրույթներին գերակա լինել և կնպաստի ներկայիս քաղաքական ճգնաժամի լուծմանը»,- նշվում է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
you people only give advise ..advise the turk will you about democracy.why you did not open your mouth when the turk and themercenary where involve in the war .keep your advise for yourself and give some to the turk .just remember cyprus...democracy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter