
Վահագն Թեւոսյանը եւ Վահրամ Մարտիրոսյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանն ընտրվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։
Այսօր՝ փետրվարի 26-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժաղովի հինգ անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը ամփոփել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին:
Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Վահրամ Մարտիրոսյանին և Վահագն Թևոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:
Հիշեցնենք, որ հայտատուները չորսն էին, Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:
Մեկնաբանել