HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն` առողջացած, 3192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter