HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

90 և ավելի բարձր տարիքի կենսաթոշակառուներին կարող է հավելում տրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մի քանի փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում։ 

Ներկայացված նախագծով առաջարկվում է 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կառավարության սահմանած չափով տալ հավելում։ Կարգավորումը կսկսի գործել 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, և հավելումը կփոխանցվի սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 90 և դրանից բարձր կենսաթոշակառուների թիվը շուրջ 11 հազար է։

Միաժամանակ առաջարկվում է հանել սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվառվող՝ մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածի տասը տարվա ժամանակահատվածը։

Սա նշանակում է, որ կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում կհաշվառվի առանց ժամկետային սահմանափակման՝ ամբողջությամբ, առավելագույնը՝ 18 տարի։

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter