HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ԶՈՒ ղեկավար կազմի հայտարարությունը, որում «կրկին հաստատում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ»։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,- ասված է Սամվել Ասատրյանի հրապարակած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետն այդ պահանջը գնահատեց ռազմական հեղաշրջման փորձ եւ նախագահ Արմեն Սարգսյանին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատման հրամանագրի նախագիծ ուղարկեց։ Նախագահն այն առարկություններով վերադարձրեց վարչապետին, որն իր հերթին հրամանագրի նախագիծը կրկին ուղարկեց նախագահին։ 

Նախագահը, համաձայն Սահմանադրության 139 հոդվածի, կամ պետք է ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատման վերաբերյալ ակտը կամ դիմի Սահմանադրական դատարան:

Իսկ եթե նախագահը չկատարի այդ հոդվածով սահմանված պահանջները, ապա ԳՇ պետի ազատման վերաբերյալ ակտն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter