HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 360 -ով՝ ընդհանուր կազմելով 172 816: Նախօրեին կատարվել է 2526 թեստավորում (ընդհանուր՝ 739 116): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մահացել է 2 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3202 է:

Առողջացել է ևս 168 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 163 906-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter