
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց տնտեսական մրցակցության մասին օրենքի փոփոխությունները
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 3-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Որոշմանը կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 32 և ձեռնպահ՝ 4:
Նախագծերի փաթեթով նախատեսվում է ամբողջությամբ վերախմբագրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը՝ միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարելով նաև հարակից օրենքներում: Փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ դրանց շնորհիվ բարելավվելու է տնտեսական մրցակցության միջավայրը։ Մինչդեռ գործարար համայնքի մի մասը դեմ էր այդ փոփոխություններին՝ կարծելով, որ այդպիսով ՏՄՊՊՀ-ն անարդարացիորեն ցանկանում է մեծացնել բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը։
- ՏՄՊՊՀ նախագահ. «Յուրաքանչյուր տնտեսվարող աշխատելու է իր համար կանխատեսելի միջավայրում»
- ՏՄՊՊՀ նախագահը չի հստակեցնում «պատժելու» դիրքորոշումը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել