Վազգեն Մանուկյան. «Հնարավոր է իրավիճակները բերեն նրան, որ կատարենք կտրուկ գործողություններ»
«Ենթադրենք մի «չափառով» փորձեին անցնել, ուրեմն հայ դիպուկահարը այնտեղից պիտի կրակե՞ր նրա ճակատին։ Մենք այս շենքը մտնելու ենք, բայց ոստիկանները բացելու են դուռը եւ մեզ ուղեկցելու են։ Նույն ձեւով կուղեկցեն, երբ մտնենք Կառավարության շենք։ Մեր նպատակը դա է, ոչ թե ոստիկանին ծեծելով մտնել շենք։ Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը բացի դուռը, ասի համեցեք», - այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա՝ այս ամենը պահանջում է աշխատանք, կամք ու համառություն։
Մանուկյանի խոսեց նաեւ առաջիկա անելիքներից, նշեց, որ առաջիկա օրերին պետք է այցելել մարզեր եւ իրենց ձայնը հասանելի դարձնել մարդկանց։ Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտան իրենց շտաբն է, փոքր հայրենիքը, որտեղ հանդիպում են իրար, այնտեղից գնում են տարբեր անհնազանդության ակցիաներ կատարելու։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ հնարավոր է իրավիճակները բերեն նրան, որ կատարեն կտրուկ գործողություններ։ «Այստեղ գոնե մոտ 5 հազար երիտասարդներ կան, որոնք հիասթափվում են, ասում են՝ գնանք ջարդենք, էս շենքը, այն շենքը վերցնենք: Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ: Բայց ավելի լավ կլինի, որ ձեր կարիքը չգա»,- ասաց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ շաբաթ օրը կլինի մեծ հանրահավաք։
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել