
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: 179 մարդ առողջացել է, 6-ը՝ մահացել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում, որից 2922-ը՝ երեկ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 820 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել