HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է նախագահի հրամանագիրը

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ՝ մարտի 3-ին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ Yerevan.Today-ին տված հարցազրույցից հետո։ Թերթի լրագրողը Տ. Խաչատրյանին հարցրել էր, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հրապարակման՝ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր ու բացասական պատասխան տվել: Այդ հարցազրույցից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter