HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսային հիվանդության թվերն աճում են․ կառավարությունը մտահոգ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ կառավարության օրակարգի քննարկումը, անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին և հայտնեց, որ թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է։ Վերջինս խնդրեց Առողջապահության նախարարին ներկայացնել վիճակագրությունը։

«Երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից արձանագրվել է 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 %-ն է։ Եթե հունվար, փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 % դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, արդեն՝ մինչ 16 %։ Մեր կանխատեսումներով, հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ առողջապահության նախարարի՝ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը։ 

«Եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանենք մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք հիվանդության տարածումը կանխելու համար»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այսօրվանից վերսկսվում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ Առողջապահության նախարարությունն առաջիկայում կավելացնի մահճակալների թիվը։

«Ներկայումս ունենք 865 մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Եթե անգամ ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել, հիվանդացությունը ունի մոտ 20 % ծանր ընթացք, իսկ 5 %-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»,- հավելեց նախարարը։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ հույս հայտնեց, որ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել համաճարակի նոր ալիքին, ինչպես ամռանն ու աշնանը։ 

Խոսելով պատվաստանյութի ձեռքբերման մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ռուսական կողմի հետ պատվաստանյութի առաջին խմբաքականի ձեռքբերման բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է։ Նախարարը հույս հայտնեց, որ գարնան ընթացքում կունենանք պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter