HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Դիմակ կրելու պահանջը չկատարողները պետք է տուգանվեն․ առողջապահության նախարար

«Սահմանվել են այն ռիսկային խմբերը, որոնց առաջնահերթ կորոնավիրուսի դեմ պատվաստում պետք է իրականացվի։ Մեր գնահատականներով՝ այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության 10-15 %-ին։ Կախված պատվաստանյութի գնից և մեր հնարավորություններից՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս թիվն ընդլայնվի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարը։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում մտահոգություն հայտնվեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճի կապակցությամբ։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումը նախատեսված է ավարտել մինչև տարվա վերջ։ Ռուսական պատվաստանյութից բացի՝ բանակցություններրն ընթանում են նաև «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի շուրջ։ 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի թվերի աճը երկրի քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության հետեւանք չէ, քանի որ ցույցերին հազարավոր մարդիկ մասնակցում էին առանց դիմակների, նախարարը նշեց, որ ինքն էլ է մասնակցել ցույցերին, միշտ եղել է դիմակով և հորդորում է բոլորին դիմակ կրել։

«Բացի հանրահավաքներից, հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակ են։ Կորոնավիրուսային հիվանդության տոկոսների նվազումը որոշակի զգոնության թուլացում էր առաջացրել։ Այն անձինք, ովքեր չեն կատարի օրենքի պահանջը, պետք է տուգանքի ենթարկվեն»,- ասաց նա և խնդրեց այս պահին վերադառնալ դիմակների կրմանը՝ հետագա ավելի մեծ սահմանափակումներից և մահերից խուսափելու համար։

Անդրադառնալով պատերազմում զոհված անձանց ԴՆԹ հետազոտության միջոցով մարմինների նույնականացմանը՝ նախարարը հայտնեց, որ մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter