
Թուրքիայում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այդ մասին հինգշաբթի՝ մարտի 4-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. ???? pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
«Ադրբեջանի հետ շարունակում ենք մեր համագործակցությունը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք զորավարժություններին մասնակցելու նպատակով ժամանել են Ըսպարտա։ Դրանք կտևեն 6 շաբաթ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ըսպարտայի զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները։ Հիշեցնենք, որ սա 2021 թվականին թվով երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է։ Նախորդը կայացել էր փետրվարին՝ Կարսում։
Լուսանկարը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության
Մեկնաբանել