HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին  կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Սաղաթելյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ անունից կատարված գրառումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Ապա ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Սաղաթելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ։ Սաղաթելյանը մեղադրանքը չի ընդունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝  Սաղաթելյանը, զբաղեցնելով  պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և, օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին (Կարեն Բեքարյան, վարորդին՝ Մ.Ա-ին (Մհեր Ավագյան), Ա.Ս-ին (Արամ Սարգսյան) և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող, ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan»  կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter