HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտը տարածաշրջանում համագործակցության հնարավորություններ է ստեղծել»

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտը տարածաշրջանում համագործակցության նոր իրողություններ և հնարավորություններ է ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը՝ մարտի 5-ին, իշխող «Ենի Ադրբեջան» (խմբ. Նոր Ադրբեջան) կուսակցության VIII համագումարի ժամանակ։ 

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները տարածաշրջանի համար նոր իրողություններ են ստեղծել։ Տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են առաջացել։ Ստեղծվել են շատ կարևոր նախապայմաններ՝ երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- Ալիևի խոսքերը մեջբերում է Azertac գործակալությունը։ 

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ղերակավարության կողմից տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող քաղաքականությունը «ոչ միայն հանգեցրել է էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ստեղծմանը, այլև համագործակցության նոր ձևաչափեր է ստեղծել ոչ միայն տարածաշրջանում, այլև լայն իմաստով եվրասիական տարածքում»։

«Ենի Ադրբեջան» կուսակցության VIII համագումարի ժամանակ կուսակցության փոխնախագահ է նշանակվել երկրի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Ալիևի ղեկաված կուսակցությանն անդամակցում է մոտ 760 հազար մարդ։ Միլի մեջլիսի վերջին ընտրություններում կուսակցությունը ստացել է 125 հնարավոր մանդատներից 70-ը։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter