HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն Ուհանում փորձագետների աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը կհրապարակի մարտի 15-ից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի երրորդ շաբաթվա ընթացքում կհրապարակի Չինաստանի Ուհան քաղաքում գիտնականների խմբի կատարած աշխատանքի հաշվետվությունը, որը փորձում է պարզել SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագումը։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ Մինչ այդ հաշվետվությունը կներկայացվի կազմակերպության անդամ պետություններին։ 

Միջազգային փորձագետների խումբը, որը ղեկավարում է դանիացի Փիթեր Բեն Էմբարեքը, Ուհան է ժամանել հունվարի 14-ին և երկու շաբաթ աշխատել չինական քաղաքում, որտեղից, որոշ տվյալների համաձայն, 2019 թվականի վերջին վիրուսը սկսել է տարածվել մարդկանց շրջանում։ 

Ի սկզբանե Պեկինը հրաժարվում էր թույլ տալ նոր վիրուսի ծագման վերաբերյալ անկախ հետազոտության իրականացումը։ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ առաքելության մուտքը երկիր թույլատրել են միայն վիրուսի տարածումից մեկ տարի անց։ 

Փետրվարի կեսերին գիտնականների խմբի անդամ Պիտեր Դասզակն ամերիկյան The New York Times պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, ունի կենդանական ծագում։ Նրա խոսքերով՝ ԱՀԿ փորձագետները մերժել են վիրուսի լաբորատոր ծագման տեսությունը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 116 միլիոն դեպք, շուրջ 2,58 միլիոն մարդ մահացել է, իսկ ավելի քան 65 միլիոնը՝ ապաքինվել։ Կորոնավիրուսով վարակման և կորոնավիրուսից մահացության դեպքերով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter