HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմնարկեքի արարողությանը

Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցեն «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմնարկեքի արարողությանը։ Այդ մասին գրում է РБК-ն՝ հղում անելով «Россия 1» հեռուստաընկերությանը։ 

Վերջինի տվյալներով՝ հիմնարկեքի արարողությունը նախատեսվում է մարտի 10-ին և կիրականացվի տեսակոնֆերանսի միջոցով։ Լուրը դեռ մարտի 1-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

2018 թվականին «Ռոսատոմ»-ը Թուրքիայում սկսել էր «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը։ Առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը մասնակցել էին Պուտինն ու Էրդողանը։ Թուրքիայի առաջնորդն այն անվանել էր «պատմական պահ»՝ նշելով, որ ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում ատոմակայանը կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 %-ը և կկրճատի երկրի կախվածությունը գազից և ածխից։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ 

«Աքքույու» ատոմակայանը գտնվում է Մերսինի նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 22 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter