
Կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք, ընդհանուր՝ 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում: Երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք:
ԱՆ-ն հայտնում է, որ 170 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 4 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել