HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը կմշակի նիկոտին պարունակող արտադրանքի տեխկանոնակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս որոշում է ընդունել, որով նախատեսվում է մշակել տեխնիկական կանոնակարգ նիկոտին պարունակող ապրանքների համար։ Տեխկանոնակարգի մշակման պատասխանատուն լինելու է Հայաստանը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է նիկոտին պարունակող այնպիսի ապրանքներին, որոնք չեն համարվում ծխախոտային արտադրանք և ներառված չեն մինչ այս գոյություն ունեցող տեխնիկական կանոնակարգերում։ Դրանցից են, օրինակ, էլեկտրոնային սիգարետների կամ վեյփերի համար նախատեսված քարթրիջները, դրանց լիցքավորման համար անհրաժեշտ հեղուկները, ծամվող կամ ներծծվող այն ապրանքները, որոնք պարունակում են նիկոտին, այդ թվում նաև՝ դրա ավելի թնդացված ձևերըաղերի տեսքով:

Տեխնիկական այս կանոնակարգի մշակումը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա սահմանել միասնական պարտադիր պահանջներ ԵԱՏՄ տարածքում շրջանառվող նիկոտին պարունակող արտադրանքի համար, ինչն էլ իրենց հերթին կնվազեցնի քաղաքացիների առողջությանն ուղղված ռիսկերը։

Նշվում է, որ փաստաթղթի ներպետական համաձայնեցման ամփոփումները ԵԱՏՄ Հանձնաժողովին կներկայացվեն 2022թ.-ի վերջում՝ 4-րդ եռամսյակում։

Նշենք, որ ծխախոտներն ու ծխախոտային արտադրանքները ԵԱՏՄ-ում կարգավորում են ՄՄ ՏԿ 035/2014 («Ծխախոտային արտադրանքի մասին») տեխնիկական կանոնակարգով, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 15-ից։

Այդ տեխնիկական կանոնակարգը մշակվել էր «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան՝ հաշվի առնելով Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի առանձին դրույթներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter