HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Փոփոխվել է բուսասանիտարական վերահսկողության գործընթացը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել կարանտինային բուսասանիտարական վերահսկողության իրականացման ընթացակարգի դրույթներում։ Խոսքը, մասնավարապեսվերաբերում է տեսուչների կողմից բուսասանիտարական վերահսկողության ժամանակ արտադրանքի փաթեթավորման և մակնշման զննմանը։

Այդ փոփոխությունների նպատակը, ըստ Հանձնաժողովի, ապահովել կարանտինային ապրանքների բուսասանիտարական անվտանգությունը և սահմանված պահանջներին համապատասխանությունը ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Փաստաթղթի՝ ներկայումս գործող տարբերակում կանոնակարգված չէին ենթակարանտինային այն ապրանքների խմբաքանակներին վերաբերող վերահսկման հարցերը, որոնք ներկրվել և տեղափոխվել են ԵԱՏՄ տարածք՝ առանց հստակ մակնշման, փայտե փաթեթավորման նյութերով՝ առանց հատուկ նշանի, որոնց առկայությունը սահմանված է Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով։

ԵՏՀ կարծիքով՝ փոփոխությունները թույլ կտան պետությունների լիազոր մարմիններին ճանաչել բուսասանիտարական հավաստագիր, որը, սակայն, չի հաստատում ապրանքների բուսասանիտարական վիճակը, ուղարկողին վերադարձնել կամ ոչնչացնել ենթակարանտինային ապրանքներն ու փայտե փաթեթավորման նյութերը, որոնք ներկրվել կամ շրջանառվել են ԵԱՏՄ տարածքում՝ առանց պաշաճ մակնշման։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունվարի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների՝ բույսերի կարանտինով զբաղվող լիազորված մարմինների ղեկավարները, ինչպես նաև՝ ԵՏՀ ներկայացուցիչները քննարկել էին բուսասանիտարական ոլորտին վերաբերող օրենսդրության թարմացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, նշվել էր, որ լրացվելու է ենթակարանտինային վնասատուների ցանկը, ինչպես նաև՝ մշակվել էր Միության օրենքում փոփոխություններ կատարելու հետագա գործողությունների պլան։

 

Գլխավոր լուսանկարը՝ nstar.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter