
Գրանցվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 340-ով՝ ընդհանուր կազմելով 175 538 : Նախօրեին կատարվել է 2312 թեստավորում (ընդհանուր՝ 757 660 ): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 5 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3237 է:
Առողջացել է ևս 163 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 165 259-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել