Փաշինյանը Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու միջնորդություն է ներկայացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020-ի հուլիսի 16-ին նշանակվել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ, նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից։ 2021 թվականի մարտի 9-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով՝ նշանակվել էր գլխավոր շտաբի հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Հիշեցնենք նաև, որ այսօր կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն տարածվեց, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվում է զբաղեցրած պաշտոնից, չնայած, որ վերջինս իր ազատման գործընթացը հակասահմանադրական է որակել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել