
Վազգեն Մանուկյան․ «Նրան թվում էր, թե Օնիկ Գասպարյանին հանի, ամեն ինչ կլուծվի, բայց այդպես չէ»
«Ընդդմիությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանին հանել այնտեղից, իսկ բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար»,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» նախագահ Վազգեն Մանուկյանը։
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի` պաշտոնից ազատվելու հրամանագրին, Մանուկյանն ասաց, որ վերջինս դիմել է Վարչական դատարան, իսկ մնացած հարցերով կզբաղվեն իրավաբանները։ «Նրան թվում էր, թե Օնիկ Գասպարյանին հանի, ամեն ինչ կլուծվի, բայց այդպես չէ։ Բանակը հաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Գասպարյանին պաշտոնից ազատելու վճռական քայլն արել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլև Արմեն Սարգսյանը, քանի որ իր իրավասության տակ էր հրամանագիրն ուղարկել ՍԴ։
Նրա խոսքով՝ նախագահի նկատմամբ ճնշումներ եղել են։ «Եթե երկրի նախագահը ճնշումներին ենթարկվելով պետք է որոշումներ ընդունի, ու՞մ է պետք այդպիսի նախագահ»,- նշեց շարժման առաջնորդը։
Նիկոլ Փաշինյանի՝ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդության մասին Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եթե մնա որպես իշխանության ղեկավար, ապա նա ամբողջ բանակն շարունակել է ջարդել։ «Բանակը ոնց ջարդեց և մենք ստացանք պարտություն, երկրորդ անգամ ինքը նորից ջարդելու է, կհաջողվի, թե չէ, կախված է կորպուսի հրամանատարներից և այն մարդուց, թե ով կփոխարինի ԳՇ պետին»։
Ըստ Մանուկյանի՝ փետրվարի 25-ին հրապարակվածը, ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլև բանակի որոշումն է, և այսօր բանակը հաստատել է իր որոշումը, սակայն մեծ նշանակություն ունեն իշխանության քայլերը։
Այն հարցին, թե ինչպես են այսօր պատգամավորները և ԱԺ-ի աշխատակազմը Աժ շենք մտել և կարողացել աշխատել, Վազգեն Մանուկյանն ասաց․ «ԱԺ-ն շատ ծակ ու ծուկեր ունի, ծակերից մեկը մնացել է»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ «կփորձեն սոխ ու կարտոլ տանելու մուտքը փակել»։
Մանուկյանն ասաց, որ հաջորդիվ քայլերի մասին կտեղեկացնեն։
Մեկնաբանել