HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խաղաղապահները ադրբեջանական 6 ավտոշարասյուն են ուղեկցել Լաչինի միջանցքով

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մարտի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուն է ուղեկցել Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններում և Շուշի-Ջիվանի երթուղով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հրապարակած տեղեկագրում։ 

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։

Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը, շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։ 

2020թ. նոյեմբերի 23-ից մինչև օրս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հեկտար տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթյունավտանգ առարկա։ 

«Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և օգնում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Խաղաղապահ զորախմբի  պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի մասին տեղեկությունները համակարգելու նպատակով մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

***

2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter