
Կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք, ընդհանուր՝ 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում: Երեկ կատարվել է 3934 թեստավորում:
ԱՆ-ն տեղեկացնում է, որ 277 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 4 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել