HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը՝ Սարդարապատում տեղի ունեցած ծեծի դեպքի առթիվ

Ապրիլի 6-ին՝ ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային շրջանի կտրված վերք, մաշկի ենթամաշկի մկանների անոթների վնասվածք, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի 4-5 մատների տրավմատիկ ամպուտացիա, աջ ձեռնաթաթի մեկ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Առնակ Կուրղինյանը:

Նույն օրը՝ ժամը 10.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնից հաղորդում է ստացվել, որ «ձախ կոնք-ազդրային շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Սամվել Պողոսյանը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ գիշերը, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում վիճաբանության ժամանակ Ա. Կուրղինյանին և Ս. Պողոսյանին ծեծի են ենթարկել և նշված վնասվածքները պատճառել անհայտ անձինք:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter