Մերուժան Մխոյանին մի կերպ նստեցրել են ավտոմեքենան ու փախել են գերեզմաններից, այդ ընթացքում կրակոցներ են եղել նրանց ավտոմեքենայի ուղղությամբ, բարեբախտաբար, փամփուշտը մարդկանց չի դիպել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Մերուժան Մխոյանին են այցելել միջազգային մի քանի դիտորդներ: Նրանք հորդորել են թեկնածուին ճնշման տակ չհանել թեկնածությունը: Իսկ այն, որ պատգամավորության թեկնածուն ճնշման տակ է հրաժարվում ընտրապայքարից, դիտորդներին...
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ գիշերը, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում վիճաբանության ժամանակ Ա. Կուրղինյանին և Ս. Պողոսյանին ծեծի են ենթարկել և նշված վնասվածքները պատճառել անհայտ անձինք:
Նա նաեւ տվեց անուններ, թե ովքեր են ծեծել հորեղբորը: Ըստ նրա` այդ խմբի մեջ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին եւ վերջերս կալանավայրից ազատության մեջ հայտնված Սամսոն Խաչատրյանը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ 2012թ. ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ...
Այսօր՝ առավոտյան, ծեծկռտուք է եղել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում. ծեծի են ենթարկել Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, անկուսակցական Մերուժան Մխոյանին: