
«Ժառանգությունը» պահանջում է բացահայտում
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է Արմավիրի մարզում գտնվող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:
Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եւ իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք եւ գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլեւս չեն կրկնվի եւ դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը:
«Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել