
Քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ 2012թ. ապրիլի 6-ին «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը:
Բացի այդ, նույն օրը` ժամը 10:00-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն, պարզելու նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու պատճառներն ու հանգամանքները»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել