HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում գրանցվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Վրաստանում գրանցվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով Վրաստանի սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի Ռաչա-Լեչխում և Քվեմո Սվանեթ մարզի Օնչևի գյուղի շրջանում, որը սահմանակից է Ռուսաստանին։  

Ինչպես նշվում է սեյսմիկ կենտրոնի հաղորդագրության մեջ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից 2 կիլոմետր հարավ-արևելք և գտնվել 10 կիլոմետր խորության վրա։ Չկան տվյալներ տուժածների և փլուզումների վերաբերյալ։

Նախօրեին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Հունաստանի Թեսալիայի շրջանում։ Երկրաշարժը գրանցվել էր տեղի ժամանակով 14:57-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էլասոն քաղաքի մոտ, որտեղ մարտի 3-ին գրանցվել էր 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մարտի 4-ին՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է առաջին երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter