
Գրանցվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 854-ով՝ ընդհանուր կազմելով 180 141: Նախօրեին կատարվել է 4181 թեստավորում (ընդհանուր՝ 784 266): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 5 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3282 է:
Առողջացել է ևս 211 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 166 913-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել