HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անկախ պատգամավորները ստեղծում են «Արցախ» նախաձեռնություն

Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ: «Իմ քայլը» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Սոֆիա Հովսեփյանի հետ մտադիր են ստեղծել «Արցախ» նախաձեռնություն:

«Մենք պատրաստվում ենք այս խորհրդարանում լինել Արցախի ձայնը, որովհետև մինչ այժմ ունենք նման ֆորմատ` Արցախի հետ բարեկամական խումբ, իսկ այդպիսի խումբ մենք ունենք տարբեր երկրների հետ, և կարծում եմ` Արցախի մասով մենք հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք: Հատկապես պատերազմից հետո, երբ մինչ այժմ պատկերացում ունեինք, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, հիմա վստահաբար կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` Արցախի հարցը կարծես թե ներքաղաքական օրակարգից դուրս է եկել:

«Էնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք պրծանք, բայց չենք մոռացել, շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter