HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Մենք ունենք պաշտոնապես հաստատված 3250 զոհ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատերազմում հայկական կողմի՝ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը մահվան վկայականներով արձանագրված զոհերի մասին է։ Կառավարության ղեկավարը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ 189 ընտանիք ԴՆԹ-թեստ է հանձնել և սպասում է պատասխանին։

«Մենք ունենք անհետ կորածների բավական մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի։ Ինչու՞, որովհետև անհետ կորածների ցուցակներից 10 հոգի վերջին ամիսներին հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե պարզ է, որ իր հայտարարած թիվը ավելանալու է, բայց այն 4000-ից չի անցնի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Եդեսիայից բացի եղել է նաև Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter