HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություններ են ներկայացվել դատարան

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպաններից Արմեն Հարությունյանը։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները մակագրվել են այն դատավորներին, որոնք երկու ամիս առաջ կայացրել են մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները։ Մասնավորապես՝ Մնացական Մարտիրոսյանը կքննի Դավիթ Գալստյանի, իսկ Մեսրոպ Մակյանը՝ Արմեն Բաղդասարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։

Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

 
Լուսանկարում՝ Դավիթ Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter