HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգիրքը փոփոխելուց

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր են, որպեսզի եղած ճգնաժամից դուրս գանք, սակայն պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պնդելով, որ խաղի ընթացքում կանոնները չի կարելի փոխել, պետք չէ հում Ընտրական օրենսգիրք ընդունել:

«Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները, էդ օրը հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոնների ներքո պատրաստվում ենք ընտրությունների: Նոր խաղի կանոն ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելը:

Ըստ Մարուքյանի` համամասնական ընտրակարգի համաձայն` կուսակցապետերը կամ կուսակցության խորհուրդները պատգամավորներ են նշանակելու, նրանք են որոշելու, թե ովքեր են իրենց ցուցակներում անցողիկ տեղ զբաղեցնելու:

«Հետևաբար ժողովուրդը լիդերի համար ընտրելու է կուսակցության, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում: Այս խորհրդարանում ունենք այդ փորձը, երբ հանրությանն անհայտ մարդիկ դարձել են պատգամավորներ»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ` քաղաքական ուժերի էլիտաները ձևավորված են երևանաբնակ մարդկանցից, հետևաբար փոփոխված ԸՕ-ի ընտրությունների արդյունքներով լինելու է խորհրդարան, որտեղ մեծամասնությունը լինելու է երևանաբնակ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մարուքյանի խոսքով` ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների` ապրիլի կեսին Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու, որից հետո խորհրդարանը լուծարվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter