
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք, մահացել է 24 անձ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք, ընդհանուր՝ 185020, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում: Երեկ կատարվել է 3721 թեստավորում։ ԱՆ-ն տեղեկացնում է, որ կա 451 առողջացած անց, գրանցվել է մահվան 24 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել