
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման չափի ավելացման նախագիծը
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափն ավելացնել:
Վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 միլիոն դրամ, զրպարտության համար` մինչև 6 միլիոն տուգանք: Նախագծով առաջին ընթերցմամբ առաջարկվում էր սահմանել համապատասխանաբար 5 և 10 միլիոն դրամ տուգանք, սակայն նախագծի հեղինակի խոսքով` գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշել է սահմանված չափը նվազեցնել:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ինչպես Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այնպես էլ այժմ պնդեց, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի, քանի որ խոսքի ազատության միջամտություն է լինելու, դրա համար համարժեք փոխհատուցում պետք է լինի:
Նախագծի քննարկումն ավարտվեց, այն քվեարկության կներակայցվի վաղը:
Մեկնաբանել