HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահը պնդում է` պատգամավորները վերջին անգամ պարգևավճար են ստացել 2020-ի փետրվարին

Ազգային ժողովի հերթական նիստում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին պարգևավճար ստանալու հարցում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ այդ թեմային` պնդելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն իրավունքներն ու պարտականնություններն ունեն: Գաբրիելյանը որպես օրինակ մատնանշեց պատգամավորների ստացած պարգևավճարները, Գաբրիելյանն, առանց մասնավորեցնելու ժամանակահատվածը, պնդեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 մլն դրամ պարգևավճար, «Լուսավոր Հայաստանն» էլ` 20 մլն և ավելի: Ըստ նրա` այն լրացուցիչ գործիքակազմ է օրինակ՝ մարզեր այցելելու և տեղում խնդիրներին ծանոթանալու համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց` խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները անցյալ տարի գարնանից սկսած վճարել են համավարակի համար ստեղծված հիմնադրամին, պատերազմը սկսելուց հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, ապա, խնդրում եմ, եթե պարգևավճարների մասով ասում են «Ա», ապա պետք է ասվի նաև «Բ»,- ասաց Աբովյանը:

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` պնդելով, որ պատգամավորները պարգևավճար վերջին անգամ ստացել են 2020-ի փետրվարին, դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել:

«Եվ բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը՝ մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ֆոնդին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- հավելեց Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter