
Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ընդունվեց
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ըստ այս փոփոխությունների` Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է: ՀՔԾ-ի լուծարումից հետո պաշտոնատար անձանց վերաբերյալ քննությունները կատարվելու են ԱԱԾ քննչական դեպարտամենտում:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպելու և իրականացնելու է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել