HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ կրթության եւ գիտության ոլորտներում, բուհերի կառավարման ոլորտում։

Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Ներկայում գործում է երկաստիճան համակարգ` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, իսկ ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական:

Փոփոխվում է բուհերի կառավարման եւ ֆինանսավորման համակարգը։ Բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու հոգաբարձուների 9 անդամներից, որոնցից 5-ը կնշանակվի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից, իսկ 4-ին կընտրի բուհը։ Լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները չեն կարող զբաղեցնել քաղաքական պաշտոններ, նրանք կլինեն գործարար շրջանակից։ Հոգաբարձուների խորհուրդը կընտրի բուհի ռեկտորին։ Ռեկտորը կպաշտոնավարի 5 տարի ժամկետով, կկարողանա պաշտոնավարել մինչեւ 70 տարեկան դառնալը։

Ֆինանսական փոփոխություններով՝ բուհերին այլեւս չի տրվելու պետպատվեր, դրա փոխարեն բուհ ընդունվող ուսանողին տրամադրվելու է դրամաշնորհ, եւ տվյալ անձն ինքն է որոշելու՝ նախընտրած մասնագիտությունը, որ բուհում ստանա։

Նոր օրենքով՝ բոլոր բուհերն անցնելու են ինստիտուցիոնալ պարտադիր հավատարմագրում, իսկ մինչեւ 2023թ.-ը հավատարմագրում չանցած բուհերը կդադարեն գործել։ Անցկացվելու է նաեւ բուհերի ծրագրային հավատարմագրում։

Ուսխորհուրդները եւս կդադարեն գործել, դրա փոխարեն կձեւավորվեն ուսանողական միավորումներ։

Օրենքն ընդունվեց կողմ 79, դեմ 36 եւ ձեռնպահ 2 ձայներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter