HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազգային ժողովը կրկին քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հարցի առաջին փուլում առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնցից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, և պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջև: Սակայն քննարկումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` քվեարկությանը չեն մասնակցելու այդ կերպ իրենց վերաբերմունքը ցույց տալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեությանը և հայտարարություններին:

Այս անգամ ևս ԲԴԽ-ն նույն թեկնածուներին է առաջադրել, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` երկրորդ փուլում թեկնածուներին ԲԴԽ նախագահը չի ներկայացնում: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ընդգծեց` երկու թեկնածուներն էլ պրոֆեսիոնալ են ու մեծ հարգանք են վայելում դատական համակարգում, սակայն ըստ նրա` գործող իշխանությունը դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում, հակառակը` քաոսի է վերածում համակարգը:

«Ես հույս չունեմ, որ ձեր իշխանության պայմաններում կարող ենք մտածել դատական համակարգի առողջացման մասին»,- պնդեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter