
Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Խորհրդարանում ընթանում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի քվեարկության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:
Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին` 87 պատգամավոր: Նիստը վարող Լենա Նազարյանը շնորհավորեց նորընտիր դատավորին ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2014-2016 թվականներին Մկրտչյանը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Մկրտչյանը 2018 թվականից զբաղեցնում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել