HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազաշենի ոսկի-բազմամետաղների ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել

«Էյթի գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած` Վազաշենի ոսկու-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության նախագիծը դրական եզրակացություն է ստացել:

Շրջակա միջավայրի նախարարությունը փորձաքննական պահանջներ է ներկայացրել ընկերությանը, որի կատարումը պարտադիր է: Մասնավորապես, մինչ գործունեության իրականացումն անհրաժեշտ է ստանալ համապատասխան համաձայնություններ և թույլտվություններ, այն է` հողի վարձակալության պայմանագիր, սեփականաշնորհված հողատարածքներում աշխատելու թույլտվություն, նախատեսվող աշխատանքներն իրականացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Անտառային կոմիտեի մասնագետների հետ համաձայնեցված:

Հիշեցնենք, որ սա երրորդ նախագիծն էր, որ նույն տարածքի համար ներկայացվել էր փորձաքննության: Նախորդ նախագիծն էլ բացասական եզրակացություն էր ստացել ՇՄՆ-ի կողմից, որը հայտ էր ներկայացրել նույն տարածքների համար:

Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է Տավուշի մարզում, Վազաշեն (Լալիգյուղ) գյուղից 1.5-4 կմ արևելք-հարավ-արևելք և Հախում գյուղից 3-6 կմ հյուսիս-արևմուտք:

Տեղամասի հյուսիսային ծայրակետը ՀՀ պետական սահմանից գտնվում է մոտ 0,4 կմ հեռավորության վրա: Երևակման տարածքում առանձնացվում է երեք տեղամաս՝ Կարմիր քար, Ժանգոտ ձոր և Ադուլյարային մետասոմատիտների:

Եզրակացությամբ ամրագրվել է, որ երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող տարածքի մեծ մասը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշռում և իրենից ներկայացնում է տարբեր ծառատեսակներից կազմված ծառուտներ: Ուստի փորձաքննությունն արձանագրել է, որ անհրաժեշտ է ապահովել հայտով նախատեսված բոլոր բնապահպանական միջոցառումները և պահեստավորել հողաբուսաշերտը` հետագա ռեկուլտիվացիոն աշխատանքներում օգտագործելու նպատակով:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter