
Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 600 քաղաքացի
Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի կրկնավարակի 300 դեպք է գրանցվել: Այս մասին ազգային ժողով-կատռավարություն հարցուպատասխանին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին: Նախարարը սակայն ասաց, որ այդ դեպքերը մանրամասն վերլուծության պետք է ենթարկվեն, որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն, որ համարվեն կրկնավարակ: Ըստ նախարարի` կրկնավարակ արձանագրելու համար պետք է առաջին և երկրորդ թեստավորման օրերի հեռավորությունը լինի գոնե 90 օր:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ պատվաստանյութի ձեռբերման համար կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ է հատկացրել, որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել, այդ թվում ՌԴ-ի հետ` Սպուտնիկ-Վ պատվաստանյութի ներկրման համար: Ավանեսյանը հայտնեց, որ սկզբնական փուլում պատվաստվում են ռիսկի գոտում գտնվող անձինք և բուժաշխատողները: Շուրջ 600 քաղաքացի արդեն պատվաստվել է:
Մեկնաբանել