HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցիներին հյուրընկալածների աջակցությունը կերկարաձգվի մինչև մայիս

Կառավարությունը 2020 թվականի դեկտեմբերի 17-ի նիստում ընդունել էր որոշում, որով եռամսյա աջակցություն էր տրամադրվում Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքներում բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալածներին:

Կառավարության մարտի 25-ի նիստում, գործադիրի որոշմամբ, աջակցության ծրագիրը դարձավ վեցամսյա:

Հիշեցնենք, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանն Արցախում է:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ամեն ամիս աջակցություն է ստանում մոտ 3000 հյուրընկալ, որոնց մոտ բնակվում են 7000-ից ավելի չափահաս քաղաքացիներ:

«Հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են Հայաստանում»,- մանրամասնեց Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին Հայաստանում ժամանակավորապես բնակվում է 25-30 հազար արցախցի: Արցախում բնակարանների վերակառուցմամբ պայմանավորված՝ նրանք փոքր խմբերով վերադառնում են Արցախ, հիմնականում՝ գյուղական համայնքներ:

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մարտի 24-ից ֆինանսավորվում է նաև 68 000 դրամ աջակցության ծրագիրը, 80 000 քաղաքացու աջակցություն է տրամադրվել` մոտ 5,5 մլրդ դրամի սահմանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter